Պաշտոնական. Բարսելոնայի  ֆուտբոլիստը տեղափոխվեց Բրյուգե

Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բրյուգե

08/06/2022 - 20:14

Ինչպես տեղեկացնում է «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի վինգեր Ֆերրան Յուտգլային։

Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

«Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարծարքի ֆինանսական մասը. «Բրյուգեն» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին վճարել է 5 մլն եվրո, իսկ նրա հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 10% մասնաբաժին։

Նշենք, որ Յուտգլան «Բարսելոնայի» համակարգում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, որի երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 8 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» գլխավոր թիմում` խփելով 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022