ՉԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Ռիգային», բայց դուրս մեծ դժվարությամբ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ 📸
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հայաստանի չեմպիոնը դիմակայության պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվեց «Ռիգային», բայց շարունակեց պայքարը։ Առաջին մրցավեճում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն Աբովյանում հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան մրցավեճի առաջին խաղակեսից հետո Լատվիայի չեմպիոնը Յագո Սիկեյրայի ու Ահմեդ Անկրահի գոլերի շնորհիվ առավելության էին հասնում 2:0 հաշվով։
Ընդմիջումից անմիջապես հետո` 46-րդ րոպեին, Ժիրայր Շաղոյանը կրճատեց հաշիվը, իսկ 63-ին «Արարատ-Արմենիայի» նորեկ Սանդրո Լիման անհավանական գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը։
Խաղավերջում «Ռիգան» հաղթանակ կորզեց խաղում, բայց դա բավարար չէր դիմակայությունում մրցակցին շրջանցելու համար. 90+4-րդ րոպեին 11-մետրանոցից գոլ խփեց Ռեժինալդո Ռամիրեսը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Ֆլորիանա» (Մալթա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml