Ո՞ր ակումբներն են նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ո՞ր ակումբներն են նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր

27/07/2020 - 15:19

Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների առաջնություններից նվաճել 24 ակումբներ։ Խմբային փուլի ուղեգիր նվաճել են հետևյալ ակումբները․

Պրեմիեր լիգա – «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ»

Լա լիգա – «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա»

Ա Սերիա – «Յուվենտուս», «Ինտեր», «Ատալանտա», «Լացիո»

Բունդեսլիգա – «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Բորուսիա Մյունխենգլադբախ»

Լիգա 1 – ՊՍԺ, «Մարսել»

Ռուսական Պրեմիեր լիգա – «Զենիթ», «Լոկոմոտիվ»

Ուկրաինական Պրեմիեր լիգա – «Շախտյոր Դոնեցկ»

Թուրքական Սուպերլիգա – «Իստամբուլ Բաշակշեհիր»

Բելգիայի Ժյուպելիգա – «Բրյուգե»

2020/21 խաղարկության որակավորման նախնական փուլը մեկնարկելու է սույն թվականի օգոստոսի 8-ին։ Պատասխան հանդիպումները կայանալու են օգոստոսի 11-ին։

Միմյանց դեմ են դուրս գալու հետևյալ զույգերը․

«Տրե Ֆյորի» (Սան Մարինո) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)

«Դրիտա» (Կոսովո) – «Ինտեր Էսկալդես» (Անդորրա)

Առաջին որակավորման փուլի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 9-ին, իսկ հանդիպումները՝ օգոստոսի 18-19։ Նշենք, որ մրցաշարի որակավորման առաջին փուլից սկսած դիմակայությունները բաղկացած են լինելու միայն մեկ հանդիպումից, միայն փլեյ-օֆֆ փուլն է երկու խաղով անցակցվելու։ Որակավորման առաջին փուլի ուղեգիր նվաճել են հետևյալ ակումբները․

«Սելթիկ» (Շոտլանդիա), «Օմոնոնիա» (Կիպրոս), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Դինամո-Բրեստ» (Բելառուս), «Յուրգորդեն» (Շվեդիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Աստանա» (Ղազախստան), «Լեգիա» (Լեհաստան), «Կարաբախ» (Ադրբեջան), «Մաքքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Լյուդոգորեց» (Բուլղարիա), «Սլովան» (Սլովակիա), «Ցելե» (Սլովենիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Սիլեքս» (Հյուսիսային Մակեդոնիա), «Շերիֆ» (Մոլդովա), «Տիրանա» (Ալբանիա), «Դանդոլք» (Իռլանդիա), ԿուՊՍ (Ֆինլանդիա), «Ռեյկյավիկ» (Իսլանդիա), «Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա), «Սուդուվա» (Լիտվա), «Ռիգա» (Լատվիա), «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ), «Արարատ-Արմենիա (Հայաստան), «Ֆլորիանա» (Մալթա), «Ֆլորա» (Էստոնիա), «Դինամո Թբիլիսի» (Վրաստան), «Կոննաս-Կի Նոմադս» (Ուելս), «Բուդուչնոստ» (Չերնոգորիա), «Կույ Կլակսվույկ» (Ֆարերյան Կղզիներ), «Եվրոպա» (Ջիբրալթար), Ռումինիայի չեմպիոն (առաջնությունը դեռևս ընթացքի մեջ է):

Որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 10-ին, իսկ հանդիպումները՝ օգոստոսի 25-26-ին։ Երկրորդ որակավորման փուլի ուղեգիր ունեն հետևյալ ակումբները․

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Միդյուլլան» (Դանիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Լոկոմոտիվա» (Խորվաթիա), Շվեյցարիայի չեմպիոն (առաջնույունը դեռևս ընթացքի մեջ է)։

Որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին, իսկ հանդիպումները՝ սեպտեմբերի 15-16։ Այդ փուլի ուղեգիր ունեն հետևյալ ակումբները․

«Սլավիա Պրահա» (Չեխիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Գենտ» (Բելգիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա)։

Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 1-ին, առաջին հանդիպումները՝ սեպտեմբերի 22-23-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ սեպտեմբերի 29-30-ին։ Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն ունեն հետևյալ ակումբները․

«Այաքս» (Հոլանդիա), «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022