Շևչենկոյի թիմը շարունակում է անկումը` պարտվելով նաև ջենովական դերբիում🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 17-րդ տուրը, որի առաջին խաղում կայացավ ջենովական հերթական դերբին. «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ջենոան» ու «Սամպդորիան»։
Անդրեյ Շևչենկոյի գլխավորութնամբ «Ջենոան» ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր խաղը և այս անգամ էլ պարտվեց 1:3 հաշվով։
«Սամպդորիային» հաղթանակ պարգևեցին Մանոլո Գաբիադինիի և Ֆրանչեսկո Կապուտոյի գոլերը, իսկ «Ջենոայի» պաշտպան Զինյո Վանդհաուզենը գրավեց սեփական դարպասը։
Շևչենկոյի թիմի միակ գոլն էլ խփեց Մատիա Դեստրոն։
Նշենք, որ «Ջենոան» Շևչենկոյի գլխավորությամբ անցկացնում էր 5-րդ հանդիպումը և կրեց 4-րդ պարտությունը` այդ ընթացքում գրանցելով ընդամենը 1 ոչ-ոքի` գնդակների 1:10 հարաբերակցությամբ։
Այս հաղթանակից հետո «Սամպդորիան» վաստակեց 18 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։
«Ջենոան» մնաց 10 միավորով և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեյ-Շևչենկո, Զինյո Վանդհաուզեն, Մանոլո Գաբիադինի, Մատիա Դեստրո, Ջենոա, Սամպդորիա, Ֆրանչեսկո Կապուտո