Հոլանդացիները ջախջախեցին Ջիբրալթարի հավաքականին🎥

Հոլանդացիները ջախջախեցին Ջիբրալթարի հավաքականին🎥

31/03/2021 - 01:13

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի հավաքականի դեմ։

Հոլանդացիները կարգով ակնհայտ թույլ հավաքականին որևէ հնարավորություն չտվեցին և ջաջախջեցին 7։0 հաշվով։

Ֆրանկ դե Բուրի սաներից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լյուկ դե Յոնգը, Ստիվեն Բերգեյսը, Ժորժինիո Վեյնալդումը, Դոնի վան դե Բեկը, ինչպես նաև Դանիել Մալենը։

Այս խմբում ընթացած մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Թուրքիա 3։3 Լատվիա

Չեռնոգորիա 0։1 Նորվեգիա

G խումբը, վաստակած 7 միավորով, գլխավորում է Թուրքիայի հավաքականը, Նիդերլանդների, Չեռնոգորիայի և Նովեգիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր և կիսում են 2-4-րդ տեղերը, Լատվիան 1 միավորով 5-րդն է, իսկ Ջիբրալթարի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, որը դեռևս որևէ միավոր չի վաստակել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022