Լատվիան հրաշք գործեց՝ թուրքերի դեմ խաղում գեղեցիկ comeback կատարելով🎥

Լատվիան հրաշք գործեց՝ թուրքերի դեմ խաղում գեղեցիկ comeback կատարելով🎥

31/03/2021 - 00:54

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Թուրքիայի հավաքականը G խմբի շրջանակում Ստամբուլում մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Շյոնել Գյունեշի սաները հանդիպման առաջին կեսում ունեին տարածքային զգալի առավելություն, ինչն էլ նախքան ընդմիջման գնալը երկու անգամ վերածեցին խփած գնդակի։

Նախ արդեն 2-րդ րոպեին Կենան Կարամանը բացեց խաղի հաշիվը, ապա 33-րդ րոպեին Հական Չալհանօղլուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Լատվիայի հավաքականն էլ 35-րդ րոպեին իր սակավաթիվ գրոհներից մեկը վերածեց գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտս Սավալնիեկսը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 52-րդ րոպեին, թուրքերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը․ 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ Բուրակ Յիլմազը։

Թվում էր՝ Թուրքիայի հավաքականը պետք է հանգիստ հաղթանակ տոնի այս խաղում, սակայն իրադարձությունների այդ սցենարի հետ համաձայն չէին հյուրերը։

Լատվիայի համեստ հավաքականին հաջողվեց հրաշք գործել և փրկել այս հանդիպումը․ 58-րդ րոպեին Ռոբերտս Ուլդրիկիսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 79-րդ րոպեին Դավիս Իկաունիեկսը հաշիվը դարձրեց արդեն 3։3։

Լատվիացիների երրորդ գոլն ընդհանրապես շոկի ենթարկեց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներին, ովքեր այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան, որպեսզի ևս մեկ անգամ առաջ անցնեն հաշվի մեջ։

Այսպիսով, Լատվիայի հավաքականին հաջողվեց գեղեցիկ comeback կատարել և խաղն ավարտել 3։3 հաշվով։

Այս խմբի մյուս երկու խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Չեռնոգորիա 0։1 Նորվեգիա

Ջիբրալթար 0։7 Նիդերլանդներ

G խումբը, կայացած 3 տուրերից հետո, ստացավ հետևյալ տեսքը․

1․ Թուրքիա – 7 միավոր

2․ Նիդերլանդներ – 6 միավոր

3․ Չեռնոգորիա – 6 միավոր

4․ Նորվեիգա – 6 միավոր

5․ Լատվիա – 1 միավոր

6․ Ջիբրալթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023