Նզոնզին մոտ է Մոնակո տեղափոխվելուն

Նզոնզին մոտ է Մոնակո տեղափոխվելուն

25/07/2019 - 12:10

«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում:

Voce Giallorossa-ը Il Messaggero-ի հղումով հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն:

Նզոնզին «Ռոմա» էր տեղափոխվել անցած ամռանը «Սևիլիայից»: Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում նա խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նզոնզին հնարավոր է 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվի «Լիոն»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023