Նդոմբելեն հատաքրքրում է եվրոպական միանգամից 6 գրանդ ակումբների

Նդոմբելեն հատաքրքրում է եվրոպական միանգամից 6 գրանդ ակումբների

06/04/2019 - 14:19

«Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն գրավել է Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրությունը:

22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրվում են՝ «Յուվենտուսը», «ՊՍԺ»-ն, «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»:

Get French Football News-ը L’Équipe-ի հղումով հայտնում է, որ այս բոլոր ակումբները կապ են հաստատել Նդոմբելեի շրջապատի հետ, կամ հետաքրքրվել են նրա տրանսֆերային արժեքով:

Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70-80 մլն եվրո:

Ֆրանսիայի առաջնության 26 խաղերում Նդոմբելեն կատարել է 6 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023