Նապոլին անակնկալ պարտություն կրեց` գոլառատ խաղում զիջելով Ֆիորենտինային🎥

Նապոլին անակնկալ պարտություն կրեց` գոլառատ խաղում զիջելով Ֆիորենտինային🎥

10/04/2022 - 20:21

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ գոլառատ խաղում «Ֆիորենտինային» հաջողվեց հաղթել 3:2 հաշվով։

«Մանուշակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջոնաթանկ Իկոնեն, Նիկոլաս Գոնսալեսն ու Արթուր Կաբրալը, իսկ Լուչիանո Սպալետիի թիմի գոլերն էլ խփեցին Դրիս Մերտենսն ու Վիկտոր Օսիմենը։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» վաստակեց 53 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնական։

«Նապոլին», 66 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023