Կիեզան կրկնել է Ինձզագիի 22 տարվա վաղեմության ցուցանիշը

Կիեզան կրկնել է Ինձզագիի 22 տարվա վաղեմության ցուցանիշը

10/03/2021 - 11:29

Չեմպիոնների լիգայի 1/8 փզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» 3։2 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ, սակայն ընդհանուր դիմակայության արդյունքում (4:4) պայքարը քառորդ եզրափակչում կշարունակի պորտուգալական ակումբը։

Թուրինում կայացած հանդիպման ժամանակ իր ակտիվում դուբլ գրանցեց «բյանկոներիների» աջ վինգեր Ֆեդերիկո Կիեզան։

Ինչպես տեղեկացնում է OptaPolo-ն, Կիեզան, 1999 թվականից սկսած, առաջին իտալացի ֆուտբոլիստն է «Յուվեի» կազմում, ով նվազագույնը երկու գոլի հեղինակ է դառնում ՉԼ փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղիընթացքում։

Ավելի վաղ նման արդյունք էր գրանցել «ծեր սինյորայի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձզագին: 1998/99 խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Ինձզագին երկու գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, որոնք, սակայն, չօգնեցին թուրինյան ակումբին, քանի որ «բյանկոներիները» պարտվեցին 2։3 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ֆեդերիկո Կիեզան մասնակցել է 35 հանդիպման, դարձել 12 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023