Յուվենտուսը ցանկանում է գնել Իկարդիին

Յուվենտուսը ցանկանում է գնել Իկարդիին

01/05/2019 - 15:54

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, թուրինցիները մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն և նրան առաջարկել 5 տարով պայմանագիր տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բարձր հավելավճարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նապոլին», «ՊՍԺ»-ն և «Աթլետիկոն» և «Ինտերը» հարձակվողի համար պահանջում է 70 մլն եվրո, իսկ Իկարդին երազում է տեղափոխվել «Ռեալ»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022