Յունայթեդը փորձում է Լիոնից «փախցնել» Ֆեյենորդի պաշտպանին

Յունայթեդը փորձում է Լիոնից «փախցնել» Ֆեյենորդի պաշտպանին

29/06/2022 - 12:18

«Ֆեյենորդի» ձախ պաշտպան Տիրել Մալասիայի ապագան անորոշ է։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիոնը», որն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, Մալասիայի տրանսֆերի հարցում Ռոտերդամը ներկայացնող ակումբի հետ հասել էր վերջնական համաձայնության ու գորածարքի դիմաց պետք է վճարեր 12+3 մլն եվրո։

Ֆրանսիական ակումբն արդեն բանակցում էր հոլանդացի ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի հստակեցնի նաև նրա անձնական պայմանագրի կետերը, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, գործին բավական անսպասելի սկսել է միջամտել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ռոմանոն Twitter-ի իր միրոբլոգում գրում է, որ «կարմիր սատանաները» «Ֆեյենորդին» առաջարկ են կատարել և պատրաստ են Մալասիայի տրանսֆերի դիմաց վճարել միանգամից 15 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 2 մլն եվրո։

Այդ առաջարկն ընդունվել է «Ֆեյենորդի» կազմից և այժմ մեծ է հավանականությունը, որ Մալասիան կարիերան կշարունակի հենց «Յունայթեդի» կազմում։

Նշվում է, որ Մալասիայի ապագայում հստակություն կլինի արդեն առաջիկա ժամերին։

Հավելենք, որ Տիրել Մալասիան «Ֆեյենորդի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 136 հանդիպում` դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022