Միլանը փոխանակում է առաջարկել Ռոմային. «գայլերը» մերժել են

Միլանը փոխանակում է առաջարկել Ռոմային. «գայլերը» մերժել են

02/06/2022 - 08:47

«Միլանն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել հարձակման գիծը, որի հիմնական թեկնածուներից մեկը «Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլո Ձանիոլոն է։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «ռոսոներիները» 22-ամյա հարձակվողի գործարքն իրականացնելու համար պատրաստ են եղել փոխանակում իրականացնել` հռոմեական ակումբին առաջարկելով Ալեքսիս Սալեմակերսի տրանսֆերային իրավունքներն ու 25 մլն եվրո։

Այդուհանդերձ, «գայլերը» մերժել են այդ առաջարկը, քանի որ, նախ և առաջ, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված չէ բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով։

Բացի դրանից, ըստ Eurosport-ի տեղեկություննեի, «ջալոռոսիները» Ձանիոլոյի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 65-70 մլն եվրո։

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ալեքսիս Սալեմակերսին, ապա բելգիացի կիսապաշտպանը «Միլանի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից և այս ընթացքում «ռոսոներիների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 101 անգամ` դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022