Մեկնարկեց VBET  ՀՊԼ-ը. Փյունիկը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց🎥

Մեկնարկեց VBET ՀՊԼ-ը. Փյունիկը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց🎥

30/07/2021 - 22:12

Հուլիսի 30-ին մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։

1-ին տուրի մեկնարկային խաղում մրցեցին առաջնության նորեկ ԲԿՄԱ-ն և «Փյունիկը»։

Եղիշե Մելիքյանի սաները 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «բանակայինների» նկատմամբ։

«Փյունիկի» կազմից մեկական անգամ աչքի ընկան էդգար Մովսեսյանը, Խոսե Կարաբալյոն, Ժունինիոն և Գևորգ Ղազարյանը։

Հավելենք, որ Ղազարյանը Հայաստան վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022