Մանջուկիչը 2 տարով երկարաձգել է Յուվենտուսի հետ պայմանագիրը

Մանջուկիչը 2 տարով երկարաձգել է Յուվենտուսի հետ պայմանագիրը

04/04/2019 - 19:00

Մարիո Մանժուկիչն երկարացրել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը:Թուրինցիների և 31-ամյա խորվաթի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Ինչպես հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, Մանժուկիչի աշխատավարձը կավելանա 1 մլն եվրոյով՝ կազմելով տարեկան 5,5 մլն եվրո գումարած բոնուսները:

Խորվաթ հարձակվողը թուրինյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:Ընթացիկ մրցաշրջանում Մանժուկիչը մասնակցել է Իտալիայի առաջնության 23 խաղերի և խփել է 8 գնդակ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023