Հայտնի է, թե ինչու է կարմիր քարտ ստացել Կոստան
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:
Հանդիպման 28-րդ րոպեին մադրիդյան թիմի հարձակվող Դիեգո Կոստան միանգամից կարմիր քարտ է ստացել:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ Կոստան վիրավորել է մրցավարի մորը՝ անվանելով անբարոյական և օգտագործելով նման անպարկեշտ բառեր:
Իսպանական պարբերականները նշում են, որ իսպանացի հարձակվողը կարող է որակազրկվել 8 խաղով՝ բաց թողնելով մրցաշրջանի մնացած հատվածը:
# Դիեգո-Կոստա, Լա-լիգա