Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Արարատ»
Կիսապատշպաններ
Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան – «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»
Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Իսլանդիայի, իսկ 11-ին` Ռումինիայի ընտրանուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր-Կարապետյան, Ալիկ Առաքելյան, Անատոլի Այվազով, Արտակ Գրիգորյան, Արտյոմ Ավանեսյան, Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Էրիկ Վարդանյան, Ժիրայր Մարգարյան, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Իսլանդիա-Հայաստան, Խոակին Կապարոս, Կարեն Մուրադյան, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, Հրայր Մկոյան, Ռումինիա-Հայաստան, Ստանիսլավ Բուչնև, Տարոն Ոսկանյան