Կոլումբիան շարունակում է հիացնել` ֆանտաստիկ խաղով ջախջախելով ԱՄՆ-ին 🎥

Կոլումբիան շարունակում է հիացնել` ֆանտաստիկ խաղով ջախջախելով ԱՄՆ-ին 🎥

09/06/2024 - 11:38

Կոլումբուիան Լենդովերում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի հավաքականի դեմ։

Կոլումբացիները հերթական հիասքանչ հանդիպումն անցկացրին և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։

«Լոս կաֆետերոսից» մեկական գոլ խփեցին Ջոն Արիասը, Ռաֆայել Բորեն, Ռիչարդ Դիասը, Խորխե Կարասկալն ու Լուիս Սինիստերան։ Ամերիկացիներից աչքի ընկավ Թիմոտի Վեան։

Նշենք, որ Նեստոր Լորենսոյի թիմը 22 խաղ է արդեն անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականն այդ ընթացքում տարել է 17 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի։ Վերջին պարտությունը կոլումբացիները կրել են 2022 թ. փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում 0-1 հաշվով զիջելով Արգենտինային։

Կոլումբիան Կոպա Ամերիկա-2024-ի մեկնարկից առաջ ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի և ԱՄՆ-ի Իսթ Հարթֆորդ քաղաքում հունիսի 16-ին կմրցի Բոլիվիայի դեմ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն էլ հունիսի 13-ին Օռլանդոյում կընդունի Բրազիլիային։

Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկա-2024-ն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023