Կարպին. «Սպերցյանի հետ մենք դժվար թե դառնայինք աշխարհի չեմպիոն»

Կարպին. «Սպերցյանի հետ մենք դժվար թե դառնայինք աշխարհի չեմպիոն»

21/09/2022 - 10:23

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է «Դինամո Մոսկվայի» կենտրոնական պաշտպան Սաբա Սազոնովի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.

«Մենք բաց թողեցի՞նք այդպիսի ֆուտբոլիստի։ Ինչպիսի՞։ Նա միայն 8 հանդիպում է անցկացրել «Դինամոյի» կազմում։

Սպերցյանին բաց թողեցին, սակայն այն ժամանակ չէինք մտածում դրա մասին։ Ռուսաստանն առանց նրա չի մեռնի, այդպես չէ՞։

Բացի դրանից, մենք Սպերցյանի հետ դժվար թե դառնայինք աշխարհի չեմպիոն` չնայած նա անչափ ուժեղ ֆուտբոլիստ է»,- 53-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։

Նշենք, որ Սաբա Սազոնովը, չնայած հրավեր էր ստացել Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականից, որոշել է ընդունել Վրաստանի առաջարկն ու ստացել է այդ երկրի քաղաքացիություն։ 20-ամյա կենտրոնական պաշտպանը հանդես կգա Վրաստանի հավաքականի կազմում։

Էդուարդ Սպերցյանն էլ դեռևս 2021 թ. մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, որի մարզաշապիկով անցկացրած 12 խաղում դարձել է արդեն 2 գոլի հեղինակ։

Հավելենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ և Քուինսի Պրոմեսի («Սպարտակ») ու Քրիստիան Նոբոայի («Սոչի) հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ուժի մեջ է թողել դեռևս սույն թվականի փետրվարի 28-ին կայացրած որոշումը, ըստ որի, Ռուսաստանի հավաքականը չի կարող մասնակցել Կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022