Կառլո Անչելոտի. Վերդիի տրանսֆերն ամբողջությամբ արդարացնում է իրեն

Կառլո Անչելոտի. Վերդիի տրանսֆերն ամբողջությամբ արդարացնում է իրեն

01/04/2019 - 18:07

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է «Ռոմայի» դեմ տարած հաղթանակը (4:1):

«Ես սպասում էի նման խաղի, քանի որ թիմը լավ մարզավիճակում է:Առաջին խաղակեսում մենք մի քիչ ալարկոտ էինք, հարմարվում էինք «Ռոմայի» տեմպին, բայց ընդմիջումից հետո լավ խաղացինք:11 մետրանոցի դրվագում Մերետը մի քիչ միամիտ գործեց:

Վերդին և Յունեսն ավելացնում են:Ինձ դուր է գալիս Վերդին ( վերջինս գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել), նա բարձրացնում է թիմի մակարդակը, նրան միայն վստահություն է հարկավոր:Ամռանը նրա տրանսֆերը կարևոր էր և հիմա ամբողջությամբ արդարացնում է իրեն:»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023