Կանանց ՉԼ. Բարսելոնան գոլառատ խաղում  խոշոր հաշվով հաղթեց Ռեալին🎥

Կանանց ՉԼ. Բարսելոնան գոլառատ խաղում խոշոր հաշվով հաղթեց Ռեալին🎥

31/03/2022 - 00:21

Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» խ «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 3:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն անցավ բավական հետաքրքիր սցենարով, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 5:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց տանտերերի պաշտպան Մապի Լեոնը, սակայն 16-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Օլգա Կարմոնան ու հավասարեցրեց հաշիվը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Կլաուդիա Սանչեսն առաջ մղեց արդեն «Ռեալին»։

Այդուհանդերձ, բաց թողած երկրորդ գոլից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միացրին շարժիչները ու 4 անգամ գրավեցին հյուրերի դարպասը` հաղթելով 5:2 հաշվով. մեկական անգամ աչքի ընկան Այթանա Բոնմատին, Կլաուդիա Պինան, Ալեքսիա Պուտելիասն ու Կարոլինա Հանսենը։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց ընդհանուր 8:3 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022