Խորվաթիան մեծ դժվարությամբ հաղթեց Ռուսաստանին և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Խորվաթիան մեծ դժվարությամբ հաղթեց Ռուսաստանին և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

14/11/2021 - 20:22

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ռուսաստանի ընտրանու դեմ։

Չնայած Զլատկո Դալիչի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղայի լուրջ առավելություն, նրանք ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին Ռուսաստանի հավաքականի դարպասը. 81-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆյոդոր Կուդրյաշովը։

Ամեն դեպքում, Խորվաթիան հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմվում կայացել է ևս երկու հանդիպում.

Մալթա 0:6 Սլովակիա

Սլովենիա 2:1 Կիպրոս

H խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա – 23 միավոր
  2. Ռուսաստան – 22 միավոր
  3. Սլովակիա – 14 միավոր
  4. Սլովոնիա – 14 միավոր
  5. Կիպրոս – 5 միավոր
  6. Մալթա – 5 միավոր

Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը, հաղթելով Ռուսաստանին, աշխարհի առաջնության խմբային փուլի ուղիղ ուղեգիր նվաճեց, իսկ Ռուսաստանը` որակավորման փլեյ-օֆֆ փուլի իրավունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022