Լիվերպուլի` ՉԼ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ` Շախտյորը հանդես կգա մրցաշարի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Լիվերպուլի` ՉԼ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ` Շախտյորը հանդես կգա մրցաշարի հաջորդ խաղարկության խմբային փուլում

04/05/2022 - 12:05

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլն» ընդհանուր դիմակայությունում «Վիլյառեալին» հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է AP-ն, «Լիվերպուլի»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ` Դոնեցկի «Շախտյորը» հանդես կգա մրցաշարի հաջորդ խաղարկության խմբային փուլում։

Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցներից միայն «Վիլյառեալը» կարող էր «հանքափորներին» խանգարել մրցաշարի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղիղ ուղեգիր նվաճել, քանի որ «դեղին սուզանավը» ներքին առաջնության միջոցով չի ստացել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք։

Մրցաշարի կանոնակարգի համաձայն` եթե Չեմպիոնների լիգայի հաղթողը ներքին առաջնության միջոցով արդեն նվաճել է հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր, թափուր տեղ է առաջանում, ինչի արդյունքում այդ ուղեգիրը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող երկրի չեմպիոնին, որը ռուսական ակումբների մրցաշարից հեռացման հետևանքով դարձել է Ուկրաինան։

Ուկրաինայի VBET Պրեմիեր լիգայի որոշամբ` ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջնության 2021/22 մրցաշրջանն ավարտվել է ժամկետից շուտ։

«Շախտյորը», որն առաջնության դադարեցման պահին գլխավորելիս է եղել մրցաշարային աղյուսակը, հռչակվել է չեմպիոն։

Աղբյուրը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատի «հանքափորների»` Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի մասնակցության փաստը։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել էր, որ «Զենիթին» (խմբ.` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի չեմպիոնը) Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում կփոխարինի ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող երկրի` Շոտլանդիայի չեմպիոնը։

Նշենք, որ Շոտլանդիայի Պրեմիերշիփի 2021/22 մրցշարջանի ավարտից 3 տուր առաջ առաջնության առաջատարը «Սելթիկն» է, որը 6 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Ռեյնջերսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022