Լիվերպուլը ֆանտաստիկ comeback-ով հաղթեց Վիլյառեալին` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

Լիվերպուլը ֆանտաստիկ comeback-ով հաղթեց Վիլյառեալին` դուրս գալով ՉԼ եզրափակիչ🎥

04/05/2022 - 00:52

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա առաջին խաղակեսը պարզապես շոկային ստացվեց, քանի որ «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները պարզապես ֆանտաստիկ տեսք ունեին և նախքան ընդմիջման գնալը կարողացան հետ բերել կորցրածն ու երկու գնդակի առավելություն ստանալ։

Ունայի Էմերիի թիմին արդեն 4-րդ րոպեին առաջ մղեց Բուլայե Դիան, իսկ 41-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիս Կոկլենը։

«Լիվերպուլը», որն առաջին կեսում աչքի չընկավ բացրաձակապես ոչնչով, եկրորդ խաղակեսի հենց մեկնարկից սկսեց տիրել նախաձեռնությանն ու անմիջապես բեկեց հանդիպան ու ընդհանրապես դիմակայության ընթացքը։

Յուրգեն Կլոպի թիմն ընդամենը 12 րոպեի ընթացքում ոչ միայն կրճատեց, հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։

62-74-րդ րոպեների ընթացքում մեկական անգամ աչքի ընկան Ֆաբինիոն, Լուիշ Դիասն ու Սադիո Մանեն։

Խփած երեք գոլերից հետո մերսիսայդյան ակումբը «սառեցրեց» հանդիպումը` մոտեցնելով այն հաղթական ավարտին։

Այսպիսով, «Լիվերպուլն» այս խաղում հաղթեց 3:2, իսկ ընդհանուր դիմակայությունում` 5:2 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Մերսիսայդյան ակումբը մայիսի 28-ին ՉԼ եզրափակիչի շրջանակում կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022