«Լիվերպուլը» ջախջախեց 10 ֆուտբոլիստով մնացած ՄՅՈՒ-ին 🎥
«Լիվերպուլը» ջախջախեց 10 ֆուտբոլիստով մնացած ՄՅՈՒ-ին 🎥
22/11/2026 - 22:59

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարմիր սատանաների» համար հանդիպում անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 8-րդ րոպեին Լենի Յորոն դաշտից հեռացվեց Ալեքսանդր Իսակի նկատմամբ թույլ տված վերջին հույսի խախտման պատճառով։

Մրցավար Սեմյուել Բարոթի նշանակած տուգանայինից կատարած հարվածով էլ 10-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլայը բացեց հաշիվը։

հետագայում մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին նաև Ֆլորիան Վիրցը, Ռիո Նգումոհան ու Վիկտոր Մունյոսը` ապահովելով Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմի հաղթանակը։

«Լիվերպուլը» 21 միավորով 4-րդ տեղում է։

«Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ Մանկունիական գրանդը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում միայն մեկ հաղթանակ է տարել և 8 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է։

Հանդիպման գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026