Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Մարսելոյին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է «Ռեալ Մադրիդից»։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, բրազիլացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» Մարսելոյին պայմանագիր են առաջարկել` տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։
Այդուհանդերձ, 34-ամյա պաշտպանին չի գոհացրել «Միլանի» առաջարկը. նա ցանկանում է վաստակել տարեկան 6 մլն եվրո։ հենց այդքան էր կազմում նրա աշխատավարձը «արքայական» ակումբում։
Հաղորդվում է, որ միլանյան ակումբի ներկայացուցիչները շարունակում են բանակցություններ վարել Մարսելոյի հետ և բացառված չէ, որ նոր` բարելավված առաջարկ կանեն ֆուտբոլիստին։
Նշենք` կան տեղեկություններ նաև, որ թուրքական «Ֆեներբախչեն» նույնպես պատրաստվում է պայմանագիր առաջարկել բրազիլացի պաշտպանին։
Բացի դրանից, նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելը», Բրազիլիան ու Քաթարը ներկայաղնող մի շարք ակումբներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդոն պատրաստվում է Մարսելոյին Դանի Ալվեսի հետ հրավիրել Լա լիգա վերադարձած «Վալյադոլիդ»։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես էր գալիս 2007 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 544 հանդիպում` դառնալով 37 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարսելո, Միլան, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել, Ֆեներբախչե