Իսպանիան հաղթեց Շվեդիային. «Ֆուրիա ռոխան» ուղևորվում  է Քաթար🎥

Իսպանիան հաղթեց Շվեդիային. «Ֆուրիա ռոխան» ուղևորվում է Քաթար🎥

15/11/2021 - 01:58

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իսպանիայի հավաքականը B խմբի շրջանակում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Շվեդիայի ընտրանու դեմ։

Այս խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 86-րդ րոպեին Ալվարո Մորատան հաղթանակ պարգևեց Իսպանիայի հավաքականին։

Այսպիսով, «ֆուրիա ռոխան» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 19 միավոր և B խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր։

Շվեդիան մնաց 15 միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը ու հանդես կգա որակավորման փուլի փլեյ-օֆֆ փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022