Իսպանիայի գավաթ. Ռեալը վստահ խաղով հաղթեց Արանդինային 
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով 3:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Խոսելուն, Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն, իսկ «Արանդինայի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Նաչոյի անվան դիմաց։
Այսպիսով, «սերուցքայինները» դուրս եկան Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am