Իսպանիայի գավաթ. Ատլետիկոն ջախջախեց Սեգունդա Բ-ն ներկայացնող ակումբին🎥

Իսպանիայի գավաթ. Ատլետիկոն ջախջախեց Սեգունդա Բ-ն ներկայացնող ակումբին🎥

07/01/2022 - 11:37

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» մրցեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռայո Մախադաոնդա» ակումբի դեմ։

Դիեգո Սիմոենեի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։

«Հնդկացիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մաթեուս Կունյան, Ռենան Լոդին, Լուիս Սուարեսը, Ժոաո Ֆելիշն ու Անտուան Գրիզմանը։

Հավելենք, որ չնայած այս խաղում «Ատլետիկո Մադրիդը» հյուրի կարգավիճակում էր, սակայն հանդիպումը կայանում էր «ռոխիբլանկոսի» հարազատ` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

Այսպիսով, «Ատլետիկոն» պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022