Թեժ կրքեր Միլանում. Ինտերը լարված պայքարում հաղթեց Բարսելոնային🎥

Թեժ կրքեր Միլանում. Ինտերը լարված պայքարում հաղթեց Բարսելոնային🎥

05/10/2022 - 00:57

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 45+2-րդ րոպեին «Ինտերին» հաղթանակ պարգևեց Հական Չալհանօղլուն։

Նշենք, որ հիմանականում հավասար պայքար ծավալվեց, սակայն «բլաուգրանային» չհերիքեց սրությունը` պարտությունից խուսափելու համար։

Հավելենք, որ «ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Բավարիա» 5:0 «Վիկտորիա Պլզեն»

3-րդ տուրից հետո C խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 9 միավոր
  2. «Ինտեր» – 6 միավոր
  3. «Բարսելոնա» – 3 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022