«Էվերթոնը» վերջին վայրկյանին թրիլերային ոչ-ոքի կորզեց ՄՅՈՒ-ից 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Էվերթոնը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում գոլառատ ոչ-ոքի գրանցեցին։
«Կարմիր սատանաներից» 46-րդ րոպեի հաշիվը բացեց Բրայան Մբեումոն։
83-րդ րոպեին «Իրիսների» պատասխան գոլը հուժկու հարվածով խփեց Թայրիք Ջորջը։
5 րոպե անց մերսիսայդյան գրանդը Բենյամին Շեշմոյի ջանքերով նորից առաջ անցավ հաշվի մեջ։
Թվում էր, թե Մայքլ Կարիկի գլխավորած թիմը հաղթանակ կտանի, բայց 90+6-րդ րոպեին «Էվերթոնը» թիմի նորեկ Էյնսլի Մեյտլենդ-Նայլսի փայլուն գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
«Էվերթոնը» 5 միավորով 8-րդ տեղում է, «Յունայթեդը»` 4 միավորով 11-րդ։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բենյամին Շեշկո, Բրայան Մբեումո, Էյնսլի Մետլեյնդ-Նայլս, Էվերթոն, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր Յունայթեդ, Տայրիք Ջորջ