Երևանում կկայանա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղ

Երևանում կկայանա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղ

03/01/2022 - 23:12

Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ հավաքականի հետ կլինի հանդիպումը։

Սպասվում է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը և Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Նորվեգիայի ընտրանու հետ, որը տեղի կունենա Օսլոյում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022