ԵԼ. «Արարատ-Արմենիան» ամենացածր տրանսֆերային արժեք ունեցող ակումբն է Լիգայի փուլում 📸
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած ակումբների տրանսֆերային արժեքները։
Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի Լիգայի փուլին որակավորված «Արարատ-Արմենիան» ունի ամենացածր տրանսֆերային արժեքը։
Հայաստանի չեմպիոնի կազմը հեղինակավոր պորտալը գնահատում է 8 միլիոն եվրո։
Այդ ցուցանիշով վատագույնների շարքում են նաև «Լիլեստրյոմը» (Նորվեգիա, 13 միլիոն եվրո), «Ցելյեն» (Սլովենիա, 13 միլիոն), ՕՖԻ-ն (Հունաստան, 18 միլիոն), «Տորենսեն» (Պորտուգալիա, 19 միլիոն), «Օմոնիան» (Կիպրոս, 19 միլիոն), «Հապոել Բեր Շևան» (Իսրայել, 20 միլիոն), «Յագելոնիան» (Լեհաստան, 30 միլիոն), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա, 38 միլիոն) ու «Լևսկին» (Բուլղարիա, 40 միլիոն)։
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճած ամենաթանկարժեք կաղմ ունեցողների թոփ-10-ը.
- «Յուվենտուս» (Իտալիա, 579 միլիոն եվրո)
- «Բորնմութ» (Անգլիա, 576 միլիոն)
- «Քրիստալ Փելաս» (Անգլիա, 560 միլիոն)
- «Միլան» (Իտալիա, 557 միլիոն)
- «Բայեր» (Գերմանիա, 464 միլիոն)
- «Սանդեռլենդ» (Անգլիա, 394 միլիոն)
- «Բենֆիկա» (Պորտուգալիա, 372 միլիոն)
- «Հոֆենհայմ» (Գերմանիա, 295 միլիոն)
- «Լիոն» (Ֆրանսիա, 293 միլիոն)
- «Բեշիկթաշ» (Թուրքիա, 258 միլիոն)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա