Դրամա Նեապոլում. Ֆիորենտինան լրացուցիչ ժամանակում ջախջախեց Նապոլիին🎥

Դրամա Նեապոլում. Ֆիորենտինան լրացուցիչ ժամանակում ջախջախեց Նապոլիին🎥

14/01/2022 - 00:40

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ֆիորենտինան» Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։

Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր հիմնականում հավասար պայքարում, իսկ կողմերն առաջին կեսի հիմնական իրադարձությունները զարգացրին միայն 40-րդ րոպեից հետո։

Նախ 41-րդ րոպեին «Ֆիորենտինային» առաջ մղեց Դուշան Վլահովիչը, ապա 44-րդ րոպեին Դրիս Մերտենսը հավասարեցրեց հաշիվը։

Թվում էր` առաջին կեսում այլևս որևէ իրադարձություն չենք տեսնի, սակայն 45+1-րդ րոպեին «մանուշակների» պաշտպանները կոպիտ սխալ թույլ տվեցին, ինչի հետևանքով «Ֆիորենտինայի» դարպասապահ Բարթոլոմեյ Դրագովսկին ստիպված էր վերջին հույս խախտում թույլ տալ «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասի նկատմամբ և հեռացվել խաղադաշտից։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Հանդիպան 58-րդ րոպեին նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Վինչենցո Իտալյանոյի սաները կրկին առաջ անցան հաշվի մեջ. հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Քրիստիանո Բիրագին։

Բաց թողած երկրորդ գոլից հետո հանդիպման վերահսկողությունն ամբողջությամբ անցավ «Նապոլիի» ֆուտբոլիստների ձեռքը, ովքեր նետվեցին առաջ` փրկելու խաղը։

Տանտերերն ունեին առավելություն, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացան հավասարեցնել հաշիվը։

Դեռ ավելին` նեապոլիտանակն ակումբը խաղավերջում մնաց 9 ֆուտբոլիստներով. նախ 84-րդ րոպեին «ուղիղ» կարմիր քարտով պատժվեց Իրվինգ Լոսանոն, ապա 90+5-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով զգուշացվեց Ֆաբիան Ռուիսը։

Կարծես թե այդքանից հետո «Ֆիորենտինան» հանդիպումը կմոտեցնի հաղթական ավարտին, սակայն Լուչիանո Սպալետիի թիմը Ռուիսի կարմիր քարտ ստանալուց ընդամենը 1 րոպե անց` 90+6-րդ րոպեին կտրուկ գրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Անդրեա Պետանյան վերականգնեց հաշվի հավասարկշռությունը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

«Մանուշակները», ունենալով քանակական առավելություն, լրացուցիչ ժամանակի հենց մեկնարկից մեծ ճնշում սկսեցին գորադրել Ալեքս Մերետի պաշտպանած դարպասի ուղղությամբ և, ի վերջո, 105+1-րդ րոպեին Լորենցո Վենտուի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ «Նապոլին» վերջնականապես քանդվեց և ստիպված էր ևս երկու գնդակ հանել սեփական դարպասից։ «Ֆիորենտինայի» 4-րդ ու 5-րդ գոլերը 108-րդ ու 119-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Կշիշտոֆ Պյոնտեկն ու Յուսեֆ Մալեհը։

Այսպիսով, «Ֆիորենտինան» անհավանական սցենարով ընթացած խաղում 5:2 հաշվով հաղթեց «Նապոլինն» և նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ատալանտայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022