Դիեգո Սիմեոնեն պատմական ռեկորդ է գրանցել Լա լիգայում 📸
«Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնոն պատմական ռեկորդ է գրանցել Իսպանիայի Լա լիգայում, հայտնում է Opta-ն։
Արգենտինացի մասնագետը դարձել է Լա լիգայի պատմության մեջ ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը։
56-ամյա մասնագետը Պրեմիերայի 567 խաղում տարել է 345 հաղթանակ։ Նա գրանցել է նաև 123 ոչ-ոքի, կրել 99 պարտություն։
Սիմեոնեն գերազանցել է «Ատլետիկոյի» մեկ այլ լեգենդար մարզիչ Լուիս Արագոնեսի ռեկորդը։ Արագոնեսը Լա լիգայի 756 խաղում տարել է 344 հաղթանակ։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոն» մարզում է 2011թ. դեկտեմբերի 23-ից։ Ակումբը նրա գլխավորությամբ 8 տիտղոս է նվաճել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml