Գրիզմանի կարիերան, հնարավոր է, անսպասելի շարունակություն ունենա

Գրիզմանի կարիերան, հնարավոր է, անսպասելի շարունակություն ունենա

17/06/2022 - 11:14

Մարսելո Բիելսան 8 տարի անց, հնարավոր է, կրկին գլխավոր «Ատլետիկ Բիլբաոն»։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, արգենտինացի մասնագետը համաձայնել է գլխավորել բասկյան ակումբը, եթե հունիսի 24-ին «Ատլետիկի» նախագահական ընտրություններում հաղթի Ինիակի Արեչաբալետան։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե Բիելսան գլխավորի «Ատլետիկը», նրա տրանսֆերային հիմնական նպատակը լինելու է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելը, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ատլետիկո Մադրիդում»։

Դեռևս 2011-13 թթ., երբ Բիելսան մարզում էր «Ատլետիկը», նա ցանկանում էր աշխատել Գրիզմանի հետ, ով այդ ժամանակ հանդես էր գալիս բասկյան մյուս ակումբում` «Ռեալ Սոսիեդադում»։

66-ամյա մասնագետն Արեչաբալետային խնդրել է կրկին փորձել գնել ֆրանսիացի հարձակվողին, եթե հաղթի նախագահական ընտրություններում։

Հայտնի է, որ «Ատլետիկի» կազմում կարող են հանդես գալ միայն Բասկերի երկրի տեղացի ֆուտբոլիստները, այդուհանդերձ, Գրիզմանը 13 տարեկանից խաղացել է «Ռեալ Սոսիեդադի» համակարգում, ինչն էլ նրան թույլ կտա տեղափոխվել «Ատլետիկ Բիլբաո»։

Հավելենք, որ Գրիզմանի տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել «Բարսելոնային», սակայն «Ատլետիկո Մադրիդն» ունի 40 մլն եվրոյի դիմաց նրան գնելու իրավունք։

Նշենք, որ Մարսելո Բիելսան էլ 2011-13 թթ. արդեն գլխավորել է «Ատլետիկ Բիլբաոն»։ Նրա գլխավորությամբ ակումբը 2011/12 մրցաշրջանում հասավ մինչև Իսպանիայի գավաթի և Եվրոպա լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ կրեց պարտություններ` զիջելով նախ «Բարսելոնային» (0:3), ապա «Ատլետիկո Մադրիդին» (0:3)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022