Գրեյի` 90+2-րդ րոպեին խփած հիասքանչ գոլն Էվերտոնին կամային հաղթանակ պարգևեց Արսենալի դեմ խաղում🎥

Գրեյի` 90+2-րդ րոպեին խփած հիասքանչ գոլն Էվերտոնին կամային հաղթանակ պարգևեց Արսենալի դեմ խաղում🎥

07/12/2021 - 11:43

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական հետաքրքիր և դինամիկ պայքարում անցավ, որն ունեցավ դրամատիկ ավարտ։

«Արսենալը» 45+2-րդ րոպեին, Մարտին Էդեգորի խփած գոլի շնորհիվ, մինչև 79-րդ րոպեն հաղթում էր 1:0 հաշվով, սակայն «իրիսները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև 90+2-րդ րոպեին կորզեցին հաղթանակ։

Նախ հաշիվը հավասարեցրեց Ռիչարլիսոնը, ապա խաղավերջում «Էվերտոնին» կամային հաղթանակ պարգևեց Դեմարայ Գրեյը, ով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ նախքան Ռիչարլիսոնի գոլը, VAR համակարգը երկու անգամ չեղարկել էր բրազիլացի հարձակվողի դարպասի գրավումները։

Այսպիսով, «Էվերտոնը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, վաստակեց 18 միավոր և բարձրացավ 12-րդ հորիզոնական։

«Զինագործները», կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մնացին 23 միավորով և նահանջեցին 7-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022