Գրանդ ակումբների դահիճը. Սասուոլոն հաղթեց նաև Լացիոյին🎥

Գրանդ ակումբների դահիճը. Սասուոլոն հաղթեց նաև Լացիոյին🎥

12/12/2021 - 22:54

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։

«Սասուոլոն» շարունակում է լուրջ անախորժություններ պատճառել իտալական գարնդներին և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «արծիվների» նկատմամբ։

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Մատիա Ձականին, սակայն հետագայում 63-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դոմենիկո Բերարդին ու Ջակոմո Ռասպադորին` ապահովելով «Սասուոլոյի» հաղթանակը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Սասուոլոն» հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) ու «Միլանին» (3:1)։

Այս հաղթանակից հետո Ալեսիո Դիոնիզիի թիմը վաստակեց 23 միավոր և բարձրացավ 12-րդ հորիզոնական։

«Լացիոն», 25 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022