Գերմանիան ֆանտաստիկ է. «բունդեսմանշաֆթը» գերգոլառատ խաղում հաղթեց Իտալիային🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 4-րդ տուրում` Մյունխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իտալիայի հավաքականները։
Հանսի Ֆլիկի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, ինչի արդյունքում Գերմանիան մրցակցին ջախջախեց 5:2 հաշվով։
«Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, իսկ Իլկայ Գյունդողանը, Յոզուա Կիմիխն ու Թոմաս Մյուլլերն աչքի ընկան մեկական անգամ։
«Սկուադրա աձուրիի» կազմից էլ գնդակները խփեցին 18-ամյա հարձակվող Վիլֆրիդ Նյոնտոն ու Ալեսանդրո Բաստոնին։
A դիվիզիոնի 3-րդ խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Անգլիա 0:4 Հունգարիա
Խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Հունգարիա – 7 միավոր
- Գերմանիա – 6 միավոր
- Իտալիա – 5 միավոր
- Անգլիա – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Թոմաս ՏՈւխել, Իլկայ Գյունդողան, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յոզուա-Կիմիխ, Վիլֆրիդ Նյոնտո, Տիմո Վերներ