Բենզեման հեռահար հիասքանչ հարվածով բացել է գոլերի հաշիվն Ալ Իթիհադի կազմում 🎥
Արաբական չեմպիոնների ակումբային գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Ալ Իթիհադը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» նկատմամբ։
«Ալ Իթիհադի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց աշխարհահռչակ հարձակցող Կարիմ Բենզեման, ով դարձավ հանդիպման հերոսն` իր անվան դիմաց գրանցելով գոլ և գոլային փոխանցում։
Բենզեման 55-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին` նոր ակումբի կազմում բացելով նաև գոլերի հաշիվը։
35-րդ րոպեին Բենզեման նաև գոլային փոխանցում կատարեց Աբդելռազակ Համդալային։
Հավելենք, որ A խմբում, բացի «Ալ Իթիհադից» և «Էսպերանսից», ընդգրկված են նաև «Սֆակսենը» (Թունիս) և «Ալ Շորթան» (Իրաք)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդելռազակ Համդալա, Ալ Իթիհադ, Արաբական չեմպիոնների ակումբային գավաթ, Էսպերանս, Կարիմ-Բենզեմա, տրանսֆերներ