Բարսելոնան պայմանագիր կկնքի Այնտրախտի 17-ամյա ֆուտբոլիստի հետ

Բարսելոնան պայմանագիր կկնքի Այնտրախտի 17-ամյա ֆուտբոլիստի հետ

29/12/2021 - 18:20

«Բարսելոնան» շուտով պայմանագիր կկնքի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 17-ամյա ֆուտբոլիստ Ֆաբիո Բլանկոյի հետ։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել պատանի ֆուտբոլիստի հետ, և նա կտեղափոխվի կատալոնական ակումբ ու հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի կազմում։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստը դեռևս նախորդ ամռանը կարող էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» կամ «Բարսելոնա», սակայն որոշոեց համալրել «Այնտրախտի» շարքերը, այդուհանդերձ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ստիպված է հեռանալ Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբից։

Հավելենք, որ Բլանկոն հանդես է գալիս ինչպես աջ, այնպես էլ ձախ վինգերի դիրքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022