Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի` շրջադարձ հարվածով խփած անզուգական գոլը 🎥
Մեքսիկայի առաջնության Ապերտուրայի 15-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (3:3) է գրանցել «Տիխուանայի» հետ։
Տանտերերից 57-րդ րոպեին շրջադարձ հարվածով անզուգական գոլ է խփել Լուկաս Օկամպոսը` հաշիվը դարձնելով 3:2։
Արգենտինացի վինգերն ընթացիկ առաջնությունում աչքի է ընկել 7-րդ անգամ։
32-ամյա ֆուտբոլիստն առվել հայտնի է «Սևիլիայում» հանդես գալու ժամանակահատվածից, որի կազմում 208 խաղում խփել է 44 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Եվրոպա լիգայի հաղթող։
Օկամպոսը 2019-23թթ. հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական` 12 խաղում գրանցելով 2 գոլ ու 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml