Ատլետիկո – Ինտեր հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ 🎥

Ատլետիկո – Ինտեր հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ 🎥

14/03/2024 - 01:50

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 1:0 հաշվով։

Պատասխան խաղի հիմնական ժամանակում մադրիդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Միլանյան ակումբից հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, «հնդկացիների» պատասխան գոլը 35-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը, իսկ 87-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խփեց տանտերերի երկրորդ գոլը։

Ընդհանուր դիմակայության հաշիվը 2:2 է. կողմերը հանդիպումը շարունակելու են լրացուցիչ ժամանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023