Կովալենկոն՝ Ատալանտայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ
«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն, ով այսօր՝ փետրվարի 1-ին, «Շախտյորից» տեղափոխվեց իտալական ակումբ, դարձել է նոր թիմի կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ինչպես տեղեկացնում է Calcio e Finanza պարբերականը, Կովալենկոյի պայմանագիրը «աստվածների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, որն իր մեջ ներառում է տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ։
24-ամյա ֆուտբոլիստին այս առումով հաջորդում են միանգամից երեք խաղացողներ՝ 1․8 մլն եվրո աշխատավարձով։ Խոսքը Յոսիպ Իլիչիչի, Դուվան Սապատայի և Լուիս Մուրիլի մասին է։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» սան է, որի հիմնական կազմում հանդես է գալիս 2015 թվականից՝ ակումբի մարզաշապիկով անցկացնելով 199 հանդիպում։
Այդ ընթացքում ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 32 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Լուիս Մուրիել, Յոսիպ Իլիչիչ, Շախտյոր, Վիկտոր Կովալենկո