Պաշտոնական․ Շախտյորի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ատալանտա

Պաշտոնական․ Շախտյորի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ատալանտա

01/02/2021 - 19:15

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը Դոնեցկի «Շախտյորից» ձեռք է բերել կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոյի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 4․5 տարվա պայմանագիր, իսկ Բերգամոն ներկայցնող ակումբը խաղացողի դիմաց «հանքափորներին» վճարել է ընդամենը 700 հազար եվրո։

Ուկրաինացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Շախտյորի» սան է, որի հիմնական կազմում հանդես է գալիս 2015 թվականից՝ ակումբի մարզաշապիկով անցկացնելով 199 հանդիպում։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 32 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023