Ավարտվեց Լիգա 1-ի 2021/22 խաղարկությունը

Ավարտվեց Լիգա 1-ի 2021/22 խաղարկությունը

22/05/2022 - 11:29

Մայիսի 21-ին կայացան ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

ՊՍԺ 5:0 «Մեց»

«Լանս» 2:2 «Մոնակո»

«Մարսել» 4:0 «Ստրասբուր»

«Լիլ» 2:2 «Ռեն»

«Ռեյմս» 2:3 «Նիցցա»

«Կլերմոն» 1:2 «Լիոն»

«Նանտ» 1:1 «Սենթ Էթիեն»

«Բրեստ» 2:4 «Բորդո»

«Անժե» 2:0 «Մոնպելյե»

«Լորյան» 1:1 «Տրուա»

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դեռևս առաջնության ավարտից 4 տուր առաջ էր դարձել Լիգա 1-ի չեմպիոն։

Վերջին տուրում «Մարսելը» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մոնակոյին» և, 71 միավորով, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

«Մոնակոն» առաջնությունը եզրափակեց 3-րդ տեղում և պայքարը կսկսի ՉԼ որակավորման երրորդ փուլից։

Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց «Ռենը», որը, 66 միավորով, զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

«Նիցցան» նույնպես առաջնությունն ավարտեց 66 միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց միայն 5-րդ հորիզոնականն ու հնարավորություն ստացավ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլին։

Հատկանշական է, որ «Նիցցան» կարող էր ունենալ 67 միավոր, սակայն դեռևս 3-րդ տուրում «Մարսելի» դեմ կայացած սկանդալային խաղի հետևանքով ակումբից հանվեց 1 միավոր։

Այդ խաղում «Նիցցայի» երկրպագուները հարձակվել էին «Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայեի վրա, ինչից հետո հանդիպումը մնացել էր անավարտ։

Հետագայում այն չեզոք դաշտում վերախաղարկվեց ու ավարտվեց 1:1 հաշվով։

2021/22 խաղարկության արդյունքներով Լիգա 1-ից դուրս մնացին «Մեցն» ու «Բորդոն», որոնք վաստակեցին 31-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ ու 20-րդ հորիզոնականները։

18-րդ հորիզոնականն էլ զբաղեցրած «Սենթ Էթիենն» էլ անցումային հանդիպում կանցկացնի Լիգա 2-ի փլեյ-օֆֆ-ում հաղթած «Օսերի» դեմ։

Վերջում հավելենք, որ, խփած 28 գոլով, Լիգա 1-ի լավագույն ռմբարկու դարձավ ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեն։

23-ամյա հարձակվողը կատարեց նաև 17 գոլային փոխանցում ու դարձավ նաև լավագույն ասիստենտ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022