Աշխարհի առաջնությունների ամենախենթ դրվագները` ըստ The Athletic-ի 📸
Աշխարհի առաջնությունների ամենախենթ դրվագները` ըստ The Athletic-ի 📸
04/06/2026 - 15:03

Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը ներակայցրել է իր վարկածով աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենախենթ դրվագները։

  1. Զինեդին Զիդանի` Մարկո Մատերիացիին գլխով հարվածը (ԱԱ-2006)
  2. Դիեգո Արմանդո Մարադոնայի «Աստծո ձեռքը» (ԱԱ-1986)
  3. Բրազիլիայի հավաքականի` կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունը (ԱԱ-2014)
  4. Հարալդ Շումախերի ու Պատրիկ Բատիստոնի կոպտագույն բախումը (ԱԱ-1982)
  5. Լուիս Սուարեսի` Ջորջիո Կիելինիին կծելը (ԱԱ-2014)
  6. Ռոյ Քինի` Իռլանդիայի հավաքականի ճամբարը լքելը (ԱԱ-2002)
  7. Մրցավար Գրեհեմ Փոլի` Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչին երկու դեղին քարտ ցույց տալն ու դաշտից չհեռացնելը (ԱԱ-2006)
  8. Ռիվալդոյի սիմուլյացիան (ԱԱ-2002)
  9. Ֆրանկ Ռայկարդի` Ռուդի Ֆյոլերի վրա թքելը (ԱԱ-1990)
  10. Ռոնալդոյի` ԱԱ-1998-ի եզրափակիչի հայտացուցակից դուրս մնալն ու վերադառնալը
  11. Ֆրանսիայի հավաքականում առաջացած կոնֆլիկտը (ԱԱ-2010)
  12. «Նյուրնբերգյան ճակատամարտ». ԱԱ-2006-ի Պորտուգալիա – Նիդերլանդներ կոպտագույն ու սկանդալային հանդիպումը
  13. Ֆրենկ Լեմպարդի չարձանագրված գոլը (ԱԱ-2010)
  14. Լուիս Սուարեսի` Գանայի դեմ խաղում գնդակի` ձեռքով հեռացումը դատարկ դարպասից(ԱԱ-2010)
  15. Փոլ Գասկոյնի արտասվելը (ԱԱ-1990)
  16. Երգչուհի Դիանա Ռոսի վրիպումը ԱԱ-1994-ի բացման միջոցառման ժամանակ
  17. Զայիրի հավաքականի ֆուտբոլիստի` մրցակցի տուգանայինի ժամանակ հարվածով գնդակը հեռացնելը (ԱԱ-1974)
  18. Աշխարհի առաջնության գավաթի գողանալը (ԱԱ-1966)
  19. Առաջին աշխարհի առաջնությունը (ԱԱ-1930)
  20. Դեյվիդ Բեքհեմի կարմիր քարտը Դիեգո Սիմեոնեին հարվածելու համար (ԱԱ-1998)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026