Անչելոտի. Եթե Արսենալի դեմ խաղանք այնպես, ինչպես Ջենոայի դեմ, ապա մենք պրոբլեմներ կունենանք

Անչելոտի. Եթե Արսենալի դեմ խաղանք այնպես, ինչպես Ջենոայի դեմ, ապա մենք պրոբլեմներ կունենանք

08/04/2019 - 14:10

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Ջենոայի» դեմ կայացած հանդիպումը (1:1):

«Չեմ կարծում, որ խաղացողները կենտրոնացած չէին, քանի որ մենք դեռ չենք քննարկել Եվրոպայի լիգայում «Արսենալի» դեմ սպասվող հանդիպումը: Մենք գիտեինք, թե ինչ դժվարությունների կարող ենք հանդիպել «Ջենոայի» դեմ հանդիպմանը, բայց այն, ինչ ստացվեց, անսպասելի էր:

Հիմա մենք վատ ենք պաշտպանվում, նույնիսկ, երբ խաղում էինք քանակական առավելությամբ:Դա նշանակում է, որ մեն չենք կարողանում կառավարել խաղը:Եթե դուք կառավարում եք խաղը, ապա բաց չեք թողնում հակագրոհներ և թույլ չեք տալիս մրցակցին գրոհել:

Սա ահազանգ է, քանի որ եթե մենք այսպես խաղանք Լոնդոնում, ապա մենք պրոբլեմներ կունենանք: Անսովոր է, որ «Նապոլին» նման բան է թույլ տալիս, դրա համար մենք ունենք 4 օր, որպեսզի կենտրոնանանք այդ բազային խնդիրների վրա, քանի որ դա այն հիմնականն է, որտեղ մենք սխալներ ենք թույլ տալիս:»,- Անչելոտիի Խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023