Ալեքս Սանդրո. Յուվենտուսը հյուրընկալվելիս գոլ է խփել և դա հիանալի արդյունք է

Ալեքս Սանդրո. Յուվենտուսը հյուրընկալվելիս գոլ է խփել և դա հիանալի արդյունք է

11/04/2019 - 18:03

«Յուվենտուսի» պաշտպան Ալքս Սանդրոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Այաքսի» դեմ առաջին հանդիպման մասին (1:1):

«Մենք հասկանում էինք, որ արտագնա հանդիպումը դժվար կլինի: «Այաքսը» շատ լավ էր խաղում, ինչպես և մենք, սակայն մեզ պետք էր ավելի շատ տիրել գնդակին: Ամեն դեպքում, մենք լավ հանդիպում անցկացրեցինք:

Դժվար է կանխատեսումներ անել, երբ հասնում ես առաջնության այս փուլին: «Այաքսն» ունի տաղանդավոր ֆուտբոլիստներ, իսկ մեզ պետք է կենտրոնանալ մեր աշխատանքի վրա:

Ամեն խաղ ունի իր պատմությունը: Կարծում եմ, որ մենք պետ է խաղանք այնպես, ինչպես «Աթլետիկոյի» դեմ, նույնիսկ ավելի լավ: Մենք հյուրընկալվելիս գոլ ենք խփել և դա հիանալի արդյունք է:»,- Ալեքս Սանդրոյի խոսքերն է մեջբերում Football Italia -ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023