Ալեքս Մերետ. Քթներս չենք կախի և պատասխան խաղին ողջ ուժերս կներդնենք

Ալեքս Մերետ. Քթներս չենք կախի և պատասխան խաղին ողջ ուժերս կներդնենք

12/04/2019 - 16:13

«Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետը մեկնաբանություն է տվել Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո (2:0):

 «Մեզ չեր հերիքում արագությունը, մարզումների ընթացքում մտածածը չստացվեց: 2-րդ խաղակեսում մենք միանգամայն լավ խաղացինք և դա պետք է որպես հիմք ընդունել:

Երբ մենք փորձում էինք ճեղքել պաշտպանությունը, «Արսենալը» դժվարությունների էր հանդիպում, այնպես որ, դրա վրա կարելի է աշխատել պատասխան խաղից առաջ: Երկրպագուները «Սան Պաոլոյում» մեզ կաջակցեն և մենք անմնացորդ կնվիրվենք:

Մեզ արդյունք է պետք գալու, և դա նշանակում է, որ պետք է խաղին այլ կերպ վերաբերվել: Քթներս չենք կախի և բոլոր ուժերը կներդնենք հաջորդ շաբաթ:»,- Մերետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023